Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Արևմուտքում զգուշանում են

Արևմուտքում զգուշանում են
10.09.2024 | 07:16

The Washington Post-ի տեղեկություններով՝ Զելենսկին չի կարողացել ստանալ Արևմուտքի աջակցությունը՝ հեռահար հրթիռներով Ռուսաստանի խորքերը թիրախավորելու հարցում:

Կուրսկի օպերացիայի հիմնական նպատակներից մեկը սա էր. Զելենսկին ցանկանում էր՝ հաջող պատմության շնորհիվ ճնշում գործադրել Արևմուտքի վրա:

Ըստ ամենայնի, Արևմուտքում ռիսկեր են տեսնում ուկրաինական պատերազմում այնպիսի էսկալացիայի հետ կապված, որն ուղղակի առճակատում կարող է առաջացնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ